ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Երկնքում...

Երկնքում...
13.04.2016 | 14:24

Եգիպտական մի ֆիլմ եմ տեսել. երիտասարդ կինը փորձում է փակել տան դուռը, բայց ապակուն փոխարինող պաստառը փոքր է, ոնց տեղաշարժում է, դռան մի անկյունը բաց է մնում, ու երեխաները մրսում են: Զոլաքարցի ենթասպայի տանը, ասում են` մի տեղ դուռ չկա, մի տեղ՝ լուսամուտ, մի տեղ ցելոֆան է խփած: Քյարամենց տունն անծածկ է, խոնավ, հատակը` հողե... Իրենց չապրած կյանքն այս տղաները հայրենիքին տվեցին: Հիմա երկրիս դուռն ու լուսամուտը, թվում է, տեղ -տեղ ցելոֆանից են, տանիքը` անծածկ: Մի տեղ դուռ չկա, մի տեղ լուսամուտ: Եվ ցուրտ է, և տաք: Բաց տանիքից` երկնքից, աղավնիների տեսքով աղոթքներ են իջնում. քսանվեցն են , քառասունչորսը կամ ավելին...

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1466

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ